ԱՄՆ-ն լրացուցիչ 200 զինծառայող կուղարկի Սիրիա
Դեկտեմբեր 10, 2016 15:10 Asia/Tehran
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Մանամայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 200 զինծառայող կուղարկի Սիրիա` Ռաքքա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատելու գործողությանը մասնակցելու համար:
«Լրացուցիչ ուժեր Սիրիա ուղարկելու վերջնական որոշումը ևս մի կարևոր քայլ է մեր գործընկերներին ԻՊ-ի դեմ տարվող պայքարում աջակցելու համար», - մեջբերում է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Քարթերի խոսքերը: Քարթերը նաև նշել է, որ Սիրիա կմեկնեն հատուկ ուժերի մարզիչներ, խորհրդականներ, ինչպես նաև` ականազերծման մասնագետներ:
lratvakan.am/
Պիտակ