Ռուսական օդուժի հարվածներից հետո ԻԼԻՊ-ը նահանջել է Պալմիրայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46282-Ռուսական_օդուժի_հարվածներից_հետո_ԻԼԻՊ_ը_նահանջել_է_Պալմիրայից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են սիրիական Պալմիրա քաղաքից, երբ ռուսական օդուժն անցել է հարձակման, հայտնում է The Guardian–ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 12:29 Asia/Tehran
  • Ռուսական օդուժի հարվածներից հետո ԻԼԻՊ-ը նահանջել է Պալմիրայից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են սիրիական Պալմիրա քաղաքից, երբ ռուսական օդուժն անցել է հարձակման, հայտնում է The Guardian–ը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ռուսական օդուժն իսլամիստ ահաբեկիչների դեմ գործի է դրել ռազմավարական նշանակություն ունեցող «ՏՈՒ-22Մ3» ռմբակոծիչներ, «Կալիբր» թևավոր հրթիռներ:


Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ավիահարվածների իրականցման հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսլամիստ:


Հայտնի է, որ ավիահարվածներին միացել է նաև սիրիական օդուժը: Ռազմական լայնամասշտաբ գործողության արդյունքում ԻՊ-ն նահանջել է Պալմիրայից:


Հիշեցնենք, որ նախկինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ներռված Պալմիրան գտնվել է ԻՊ վերհսկողության տակ, սակայն Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ռազմական գործողության արդյունքում քաղաքն ազատագրվել էր: Այժմ իսլամիստները փորձում են Պալմիրան հետ գրավել:

tert.am/