Պաշտոնապես հաստատվել է Հալեպի ազատագրման լուրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46489-Պաշտոնապես_հաստատվել_է_Հալեպի_ազատագրման_լուրը
Սիրիայի բանակը երկուշաբթի գիշեր պաշտոնական կերպով հաստատել էայդ երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբերի գլխավոր հենակետերից համարվող ռազմավարական նշանակությամբ Հալեպ քաղաքի լիարժեք ազատագրման մասին լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 04:19 Asia/Tehran
  • Պաշտոնապես հաստատվել է  Հալեպի ազատագրման լուրը

Սիրիայի բանակը երկուշաբթի գիշեր պաշտոնական կերպով հաստատել էայդ երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբերի գլխավոր հենակետերից համարվող ռազմավարական նշանակությամբ Հալեպ քաղաքի լիարժեք ազատագրման մասին լուրը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Սպուտնիկ» ինտերնետային կայքին հաղորդել է, որ սիրիական բանակի հայտարարության համաձայն, ահաբեկչական խմբերին դուրս հանելով Հալեպի արևելքում գտնվող նրանց վերջին հենակետերից, քաղաքը  լիովին ազատագրել է:

Համաձայն այս հաղորդման, երկուշաբթի երեկոյան Հալեպի արևելյան հատվածում միայն երեք տարածքներ էին մնում ահաբեկիչների վերահսկողության տակ, որոնցից ահաբեկիչներին դուրս մղելուց հետո, քաղաքը լիովին վերահսկվում է Սիրիայի բանակի կողմից:

Քաղաքի հազարավոր բնակիչներ այս հաղթանակը տոնելու համար փողոց են դուրս եկել ու այդ կապակցությամբ շնորհավորել միմյանց:

Սիրիայի բանակը երկու օր առաջվանից հայտարարել է,  ահաբեկչական խմբերի գլխավոր հենակետը համարվող Հալեպի մոտալուտ ազատագրման մասին: