Հալեպից տարհանվել են եւս գրեթե 7,8 հազար բնակիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46513-Հալեպից_տարհանվել_են_եւս_գրեթե_7_8_հազար_բնակիչներ
Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող շրջաններից վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են բերվել եւս գրեթե 7,8 հազար բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 08:04 Asia/Tehran
  • Հալեպից տարհանվել են եւս գրեթե 7,8 հազար բնակիչներ

Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող շրջաններից վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են բերվել եւս գրեթե 7,8 հազար բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Մեկ օրում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, հակամարտող կողմերի հաշետեցման կենտրոնի աջակցությամբ, դուրս են բերվել 7796 խաղաղ բնակիչներ, այդ թվում 3946 երեխաներ: Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են եկել 375 զիյալներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Նրանց բոլորին տեղավորում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սննդով, անհրաժեշտության դեպքում նրանց բուժօգնություն Է ցուցաբերվում»,- հավելել են կենտրոնում:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ԶԼՄ-ները հայտնել են, որ սիրիացի զինվորականներն ու աշխարհազորայինները լիակատար հսկողություն են հաստատել Հալեպի արեւելյան մասի նկատմամբ եւ ճնշում են դիմադրության վերջին օջախները: Բանակային ստորաբաժանումները, որոնց հրամանատարն Է գնդապետ Սուխեյլ ալ Հասանը, հակառակորդին հետապնդում են քաղաքի հարավ - արեւելքի Սալահ Էդ Դին եւ Էս Սուքարի թաղամասերի մի քանի հատվածներում:   

«Ալ Իխբարիա» հեռուստաալիքի վկայությամբ՝ սիրիական բանակի եւ աշխարհազորայինների կողմից Ֆիրդոուսի թաղամասում զինյալների խոշոր պատվարի նկատմամբ վերահսկողության հաստատման լուրն ընդհանուր ցնծություն Է առաջացրել: Մարդիկ համարել են, որ Հալեպի համար ճակատամարտն ավարտված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am/