Բրիտանիայի դերակատարությունը Շեյխ Ալի Սալմանի ձերբակալման մեջ
Բահրեյնի փետրվարի 14-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիան բացահայտել է Շեյխ Ալի Սալմանի կալանավումը հաստատելու հարցում Բրիտանիայի դերակատարությունը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ալ-Լոլո հեռուստաալիքին տված հարցազրույցում, Բահրեյնի փետրվարի 14-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիայի ղեկավարներից Զիա Ալ-Բահրանին վերաքննիչ դատարանի կողմից Շեյխ Ալի Սալմանի 9-ամյա ազատազրկման դատավճռի հաստատման մասին ասել է.«Դատավճիռը արձակվել է Բերիտանիայի հավանությամբ և Ալի Խալիֆայի Ռեժիմը այդ որոշման մասին միայն հայտարարել է»:
Զիա Ալ-Բահրանին հավելել է.«Դատավճիռը արձակվել է Թերեզա Մեյի Բահրեյն կատարած այցից միայն մի քանի օր անց և ցույց է տալիս, որ Բրիտանիան ուղղակի միջամտություններ է կատարում Բահրեյնի ներքին հարցերում»:
Երկուշաբթի օրը Բահրեյնի վերաքննիչ դատարանը հաստատել է Շեյխ Ալի Սալմանի 9-ամյա ազատազրկման դատավճիռը:
Շեյխ Ալի Սալմանը ձերբակալվել է 2014թ. դեկտեմբերին, երբ իր մի քանի ելույթների ընթացքում առաջ էր քաշել Բահրեյնում քաղաքական բարեփոխումների հարցը: