ԱՄՆ-ն՝ Սիրիայում պատերազմի ձգձգման գլխավոր ազդակը
Ամերիկյան «Ռան Փաուլ» կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմի կրակը վառ պահելու համար պաշտպանեց ահաբեկիչներին ու ընդդիմությանը և օրենքը շրջանցելով նրանց ռազմական օժանդակություն ցուցաբերեց»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հաղորդագրության մեջ ասված է. «Ամեն անգամ, երբ Սիրիայում բախումներին վերջ տալու առիթ է ստեղծվել, ԱՄՆ-ն կանխել է դա»:
«Նախագահ Բարաք Օբաման անտեսեց Սիրիայում արտասահմանյան ուժերին և օտարներին ռազմական օժանդակությունների առաքման օրինական սահմանափակությունները և իր այդ քայլով ոչնչացրեց Հալեպի արևելյան տարածքների խոշոր բաժնի ազատագրմամբ Սիրիայում բախումներին վերջ տալու համար ծագած հույսերը»,-հայտարարել է կազմակերպությունը:
«Սիրիայի նոր Սահմանադրության հիմամբ ժողովրդավարական քաղաքական գործընթացներին մասնակից դառնալու ցանկություն ունեցող սիրիական ընդդիմությունը գործնականում լռության մատնվեց: Իսկ Սիրիայում իշխանափոխությունը պաշտպանող ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հովանավորեցին ահաբեկիչներին»: