Հալեպը հավասարվել է հողին․ քաղաքն արյունալի մարտից հետո
Դեկտեմբերի 13-ին սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Հալեպի արևելյան հատվածը արյունալի մարտերից հետո։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Հալեպի ռմբակոծություններն ուղեկցվել են զանգվածային մահապատիժներով։ Նշվում է, որ Հալեպի չորս շրջաններում մահապատժի են ենթարկվել քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Դեկտեմբերի 14-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հալեպի արևելքում զինված կազմավորումների պարագլուխները խախտել են քաղաքից իրենց դուրս բերելու վերաբերյալ սիրիական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և առավոտյան վերսկսել են մարտական գործողությունները. սիրիական բանակը հետ է մղել նրանց գրոհը։
1in.am