Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46984-Թուրքիան_և_Ռուսաստանը_մտադիր_են_ընդլայնել_ռազմատեխնիկական_ոլորտի_համագործակցությունը
Թուրքիան և Ռուսաստանը մտադրություն ունեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 12:50 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը

Թուրքիան և Ռուսաստանը մտադրություն ունեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությանն` այս մասին Կոժինը խոսել է Մոսկվայում կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:

«Հանդիպումը կառուցողական բնույթ ուներ: Այն ցույց տվեց կողմերի լուրջ մտադրությունը`  ռազմատեխնիկական ոլորտում լիակատար համագործակցության  ընդլայնման հարցում»:

Նա հավելել է, որ  քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցության հիմնական ուղղությունները ռազմատեխնիկական ոլորտում:

 

armedia.am/