Կայսերիի ահաբեկչության համար թուրքական ԶԼՄ-ները մեղադրում են քրդերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47140-Կայսերիի_ահաբեկչության_համար_թուրքական_ԶԼՄ_ները_մեղադրում_են_քրդերին
Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար թուրքական մի շարք լրատվամիջոցներ շտապել են մեղադրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 15:49 Asia/Tehran
  • Կայսերիի ահաբեկչության համար թուրքական ԶԼՄ-ները մեղադրում են քրդերին

Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար թուրքական մի շարք լրատվամիջոցներ շտապել են մեղադրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը:

Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ ահաբեկչության թիրախը եղել է թուրքական ԶՈւ-ի հրամանատար, որն իր ծառայության վերջին 5 ամսվա ընթացքում սպանել է ՔԱԿ-ի 710 անդամի, այդ թվում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարի նահանգում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում: 
 

«Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Կայսերիում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումը դատապարտող բողոքի ցույց, որի ընթացքում ցուցարարները բղավել են «Անիծվի ՔԱԿ»-ը: 

Նշենք, որ դեռևս ոչ մի ահաբեկչական կառույց չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: 

Միևնույն ժամանակ, թուրքական «Բիրգյուն» պարբերականն աղմկահարույց բացահայտում է արել՝ հայտնելով, որ հարձակումից դեռևս 4 օր առաջ Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օզհասեկին, այցելելով Կայսերի, տեղի զինվորականներին ողջունելիս նշել է. «Ալլահը եթե թույլ տա՝ ես էլ նահատակ կդառնամ, դուք էլ նահատակ եղեք: Ալլահի թույլտվությամբ դա մեզ ավելի դաժան կդարձնի և ավելի կկատաղեցնի, և սրանց մաքրման գործընթացն ավելի արյունոտ կվարենք»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ահաբեկչության ընթացքում մահացել է 13, վիրավորվել՝ 48 զինծառայող:

tert.am/