Թուրքական Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով 15 մարդ է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47224-Թուրքական_Կայսերի_քաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչության_գործով_15_մարդ_է_ձերբակալվել
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, որն էլ մեջբերում է տեղի դատախազության տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 10:05 Asia/Tehran
  • Թուրքական Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով 15 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, որն էլ մեջբերում է տեղի դատախազության տվյալները:

Ավելի վաղ հաղորդվում էր 7 ձերբակալվածների և հետախուզման մեջ գտնվող 5 չարագործների մասին:

Պայթյունի հետևանքով, որը որոտացել է շաբաթ առավոտյան Էրջիես համալսարանի մոտակայքում, առնվազն 14 մարդ է զոհվել: Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենայով բախվել է ավտոբուսին, որը ազատման թերթիկ ստացած զինծառայողների էր տեղափոխում:

Հիվանդանոցներում դեռևս 50 տուժած է գտնվում, որոնցից 12-ը` վերակենդանացման բաժանմունքում:

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում քրդական կազմավորումների մասնակցությունը պայթյունի կազմակերպմանը:

tert.am