Ստամբուլի հայերն Ամանորի տոների մեկնարկը տվել են ավանդական անուշապուրի պատրաստմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48574-Ստամբուլի_հայերն_Ամանորի_տոների_մեկնարկը_տվել_են_ավանդական_անուշապուրի_պատրաստմամբ
Ստամբուլի հայ համայնքն ամանորյա տոների մեկնարկը տվել է Ստամբուլում գործող հայկական մշակույթի կենտրոնում ավանդական անուշապուրի պատրաստմամբ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 14:22 Asia/Tehran
  • Ստամբուլի հայերն Ամանորի տոների մեկնարկը տվել են ավանդական անուշապուրի պատրաստմամբ

Ստամբուլի հայ համայնքն ամանորյա տոների մեկնարկը տվել է Ստամբուլում գործող հայկական մշակույթի կենտրոնում ավանդական անուշապուրի պատրաստմամբ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել արմատներով դերսիմցի, սեբաստացի, սասունցի, կեսարացի և Արևմտյան Հայաստանի այլ գավառներից բազմաթիվ հայեր, որոնք համատեղ ջանքերով են կազմակերպել տարվա վերջին միջոցառումը:

Համայնքի ներկայացուցիչները թուրք լրագրողներին հյուրասիրել են նաև ընդեղեն:

Հայկական մշակույթի միության նախագահ Մարսել Բալչըքը պատմել է լրատվական գործակալության լրագրողներին Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու հայկական ավանդույթների և նոր տարուց իրենց սպասելիքների մասին:

Tert.am