Բահրեյնցի արքայազնը մեղադրվում է լրագրողուհու սպանության մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49009-Բահրեյնցի_արքայազնը_մեղադրվում_է_լրագրողուհու_սպանության_մեջ
Բահրեյնցի ակտիվիստները թագավորական ընտանիքի անդամներից մեկին են մեղադրում անվանի լրագրողուհու սպանության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 14:07 Asia/Tehran
  • Բահրեյնցի արքայազնը մեղադրվում է լրագրողուհու սպանության մեջ

Բահրեյնցի ակտիվիստները թագավորական ընտանիքի անդամներից մեկին են մեղադրում անվանի լրագրողուհու սպանության մեջ:

Վկայակոչելով Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներին՝ «Թելեգրաֆ» անգլիական օրաթերթն անդրադարձել է բահրեյնցի 28-ամյա շիա լրագրողուհի՝ Իման Սալեհիի սպանությանը և գրել է, որ սպանության մեջ կասկածվում է թագավորական ընտանիքի անդամ մի զինվորական:

Հղում կատարելով բահրեյնցի ակտիվիստներին՝ «Ասոշիեյթդ փրես» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այս ոճրագործությանը վերահասու լինելը ցույց կտա, որ Ալե Խալիֆայի ռեժիմը որքան է հարգում իր հանձնառությունները:

Ալե Խալիֆայի ռեժիմի ռազմական դատարանները կայանում են դռնփակ պայմաններում, ուստի Բահրեյնի ժողովուրդը կարող է հետևել դատական այդ գործին:

2011 թվականի փետրվարից Բահրեյնում խաղաղ ցույցեր են ընթանում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ:

Բահրեյնի ժողովուրդը ցանկանում է քաղաքական բարեփոխումներ, խոսքի ազատություն, արդարության հաստատում, խտրականության վերացում երկրում ընտրյալ համակարգի հաստատում, սակայն Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշելով ժողովրդին, անպատասխան է թողնում նրա պահանջները: