Դեկտեմբեր 31, 2016 17:51 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչները հրադադարի ռեժիմը խախտել են 12 անգամ

Սիրիայում ահաբեկչական խմբավորումները վերջին 24 ժամերի ընթացքում 12 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ Հալեպը և Համան այն շրջաններն են, որտեղ ահաբեկիչները խախտել են հրադադարի ռեժիմը:

Սիրիայի քաղաքական հարցերով փորձագետ Թաեր Իբրահիմն ահաբեկիչների մասին ասել է.«Ահաբեկիչները չեն հարգելու հրադադարը և գնալով մեծանալու է հրադադարի խախտման դեպքերի թիվը, քանզի ահաբեկիչները դեմ են խաղաղ բանակցությունների և ցանկացած քաղաքական հաշտության նախագծի»:

Քաղաքագետի խոսքերով՝ քանի որ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումներին ուղղված ջանքերն ուղեկցվում են Սիրիայում պատերազմական գործողությունների դադարեցմամբ, Սիրիայի ժողովուրդն այս անգամ հուսով է, որ ահաբեկիչների և նրանց աջակիցների վրա ճնշումներն արդյունավետ են լինելու.

Պիտակ