Լարիջանի.«Ահաբեկիչներին հովանավորելը Սիոնիստական Ռեժիմի նպտակներից է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49498-Լարիջանի._Ահաբեկիչներին_հովանավորելը_Սիոնիստական_Ռեժիմի_նպտակներից_է
Հունվարի 3-ին, Իրաքի նախագահի առաջին տեղակալ Նուրի Մալեքիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել է տարածաշրջանի մի շարք երկրներին` ահաբեկիչներին հովանավորելու ու այդ միջոցով տարածաշրջանում ճգնաժամեր հարուցելու համար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 03, 2017 15:12 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ահաբեկիչներին հովանավորելը Սիոնիստական Ռեժիմի նպտակներից է»

Հունվարի 3-ին, Իրաքի նախագահի առաջին տեղակալ Նուրի Մալեքիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել է տարածաշրջանի մի շարք երկրներին` ահաբեկիչներին հովանավորելու ու այդ միջոցով տարածաշրջանում ճգնաժամեր հարուցելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, միաբանությունն ու քաղաքական խմբերի համաձայնությունը համարելով ահաբեկիչների դեմ Իրաքի տարած հաղթանակի գաղտնիքը, Ալի Լարիջանին հավելել է.«Ազգային միաբանության հզորացմամբ և Իրաքի քաղաքական խմբերի միջև առկա խնդիրների կարգավորմամբ, կավելանա ժողովրդի համերաշխությունը և ժողովուրդը կարող է դիմակայել թշնամիներին»:

Գոհունակություն հայտնելով Իրան-Իրաք աճող հաաբերությունների կապակցությամբ Լարիջանին հավելել է.«Երկու երկրի հարաբերությունները ընդլայնելու համար կան քաղաքական և տնտեսական համապատասխան պոտենցիալներ»:

Բարձր գնահատելով Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային՝ մասնավորապես Սիրիայի և Իրաքի ճգնաժամերի նկատմամբ, Իրաքի նախագահի առաջին տեղակալն ասել է.«Իրանի քաղաքականությունն  ուղղված է եղել  դիմադրությանն աջակցելուն և ահաբեկիչների դեմ իրական պայքարին»: