Թուրքիայում արտակարգ դրությունը կրկին երկարաձգվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49543-Թուրքիայում_արտակարգ_դրությունը_կրկին_երկարաձգվել_է
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը համաձայնել են երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կառավարության դիմումին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 04:33 Asia/Tehran
  • Թուրքիայում արտակարգ դրությունը կրկին երկարաձգվել է

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը համաձայնել են երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կառավարության դիմումին:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայում արտակարգ դրության ժամկետի երկարաձգման դիմումը երկուշաբթի օրն այդ երկրի վարչապետի գրասենյակի կողմից փոխանցվել էր խորհրդարանին:

Արտակարգ իրավիճակի պայմանների երկարաձգումը հատուկ լիազորություններ է փոխանցում Թուրքիայի անվտանգության ուժերին և հնարավոր է դարձում առանց մեղադրանքի առաջադրման կալանքի տակ առնել կասկածյալներին: Արտակարգ դրության գործադրման ժամկետը երկարաձգվեց նրանից հետո, երբ զինված անձինք կիրակի վաղ առավոտյան՝ նոր տարվա տոնակատարության ժամանակ կրակեցին Ստամբուլի գիշերային մի ակումբում հավաքաված մարդկանց վրա:

Գործողության ընթացքում, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը, զոհվեց առնվազն 36 և վիրավորվեց 65 մարդ:

Թուրքիայում անցած տարվա հուլիսի 15-ին կայացած անհաջող հեղաշրջումից հետո այդ երկրում արտակարգ դրություն հաստատվեց, որից հետո   ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով ձերբակալվեցին առնվազն 37 հազար կասկածյալներ:

Արտակարգ դրությունն ավելի վաղ մեկ անգամ երկարաձգվել է եռամսյա ժամկետով, որը կավարտի երեք շաբաթից: