Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49717-Թուրքիայում_ԻՊ_ի_հետ_առնչության_կասկածանքով_20_մարդ_է_ձերբակալվել
Թուրքիայի Իզմիր նահանգի ոստիկանությունը 20 մարդու է ձերբակալել, որոնք, ենթադրաբար կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 07:27 Asia/Tehran
  • Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր նահանգի ոստիկանությունը 20 մարդու է ձերբակալել, որոնք, ենթադրաբար կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների հայտարարությունը, ձերբակալվածները Միջին Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիներ են: Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածներին Իզմիր են տեղափոխել Կոնիա նահանգից, որտեղ որոշ ժամանակ մնացել էր Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը:

Ոստիկանությունում չեն մասնավորեցրել, թե արդյոք ձերբակալությունները կապ ունեն ամանորյա գիշերը տեղի ունեցած ահաբեկչության հետ, թե ոչ: Ստամբուլի ակումբներից մեկում իրականացված հարձակման գործով մի շարք այլ ձերբակալվածներ էլ կան, որոնց մեծ մասը միջինասիացիներ են:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով 40 մարդ էր զոհվել, իսկ ահաբեկչություն իրականացնողը Ղրղզստանի քաղաքացի է եղել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:

  

tert.am/