Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
Հունվար 07, 2017 12:38 Asia/Tehran
Թուրքիայում իշխանությունները հեռացրել են պետական հեղաշրջման փորձին մասնակից ավելի քան 6 հազար մարդու: Korrespondent-ը գրում է, որ նրանց մեջ կան պետական ծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ և կրթության ոլորտի աշխատողներ:
Թուրքիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ արտերկրում գտնվող քաղաքացիները, որոնց փնտրում են երկրում, կզրկվեն քաղաքացիությունից, եթե չվերադառնան երեք ամսվա ընթացքում:
Հեղաշրջման փորձից հետո շուրջ 120 000 մարդ ձերբակալվել կամ հեռացվել են, սակայն նրանցից շատերին հաջողվել է վերականգնել աշխատանքը:
panorama.am/
Պիտակ