Բահրեյնի բանտերում իրավիճակը ծանր է
Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ ՝ Մահոմմեդ Ռամեզանը տեղեկացրել է այդ երկրի Ջովի բանտում ձերբակալվածների չափազանց ծանր վիճակի մասին:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ռամեզանը, ում Ալե-Խալիֆայի ռեժիմի դատարանը մահապատժի է դատապարտել, շաբաթ օրն ասել է.-«Բահրեյնի անվտանգության ծառայողները բանտարկյալների հետ վատ են վերաբերվում և նրանց հարցաքննում են սպառնալիքի ու սարսափի պայմաններում»:
Ռամեզանի հավաստմամբ, բահրեյնցի ձերբակալվածները գտնվում են անմխիթար վիճակում:
Բահրեյնի վճռաբեկ դատարանը հաստատել է քաղաքացիական ակտիվիստներ ՝ Մոհամմեդ Ռամեզանի և Հոսեյն Ալի Մուսայի մահապատժի դատավճիռը : Վերջիններս մեղադրվում են Ալ-Դեյրում մի ոստիկանի սպանության մեջ: Ավելի վաղ, բանտի ղեկավարությանը գրած նամակում, Ջովի կալանավորները պահաջել էին հարգել իրենց իրավունքները և բարելավել բանտարկյալների իրավիճակը: