Բահրեյնի բանտերում իրավիճակը ծանր է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50101-Բահրեյնի_բանտերում_իրավիճակը_ծանր_է
Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ ՝ Մահոմմեդ Ռամեզանը տեղեկացրել է այդ երկրի Ջովի բանտում ձերբակալվածների չափազանց ծանր վիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 08:06 Asia/Tehran
  • Բահրեյնի բանտերում իրավիճակը ծանր է

Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ ՝ Մահոմմեդ Ռամեզանը տեղեկացրել է այդ երկրի Ջովի բանտում ձերբակալվածների չափազանց ծանր վիճակի մասին:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ռամեզանը, ում Ալե-Խալիֆայի ռեժիմի դատարանը մահապատժի է դատապարտել, շաբաթ օրն ասել է.-«Բահրեյնի անվտանգության ծառայողները բանտարկյալների հետ վատ են վերաբերվում և նրանց հարցաքննում են սպառնալիքի ու սարսափի պայմաններում»:

Ռամեզանի հավաստմամբ, բահրեյնցի ձերբակալվածները գտնվում են անմխիթար վիճակում:

Բահրեյնի վճռաբեկ դատարանը հաստատել է  քաղաքացիական ակտիվիստներ ՝ Մոհամմեդ Ռամեզանի և Հոսեյն Ալի Մուսայի մահապատժի դատավճիռը : Վերջիններս մեղադրվում են Ալ-Դեյրում մի ոստիկանի սպանության մեջ: Ավելի վաղ, բանտի ղեկավարությանը գրած նամակում, Ջովի կալանավորները պահաջել էին հարգել  իրենց իրավունքները և բարելավել բանտարկյալների իրավիճակը: