Իրանը դատապարտել է Աֆղանստանի ահաբեկչական պայթյունները
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական պայթյունները և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը և դեպքի զոհերի հարազատներին:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Բահրամ Ղասեմին ասել է. «Ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների միասնականությամբ ու սրտակցությամբ և անխախտ կամքով տարածաշրջանն ու աշխարհն առհավետ ձերբազատվեն ահաբեկչության ու բռնարարքների զազրելի երևույթներից»:
Երեքշաբթի օրը Քաբուլում գտնվող Աֆղանստանի ազգային խորհրդարանի շենքի մերձակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվեց առնվազն 38 և վիրավորվեց 70 մարդ:
Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան խումբը:
Երեքշաբթի գիշեր մի այլ պայթյուն որոտած Ղանդահար քաղաքում, որի հետևանքով զոհվեց առնվազն 9-ը և վիրավորվեց 18 մարդ:
Պայթյունի հետևանքով վիրավորվեց Ղանդահարի նահանգապետ Մոհամմեդ Հոմայուն Ազիզին և Աֆղանստանում Էմիրությունների դեսպանը:
Հելմանդ նահանգի կենտրոն Լաշքարգահ քաղաքը նույնպես քանի հոգու զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակման ականտես եղավ: