Իրանը դատապարտել է Աֆղանստանի ահաբեկչական պայթյունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50521-Իրանը_դատապարտել_է_Աֆղանստանի_ահաբեկչական_պայթյունները
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական պայթյունները և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը և դեպքի զոհերի հարազատներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 07:18 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Աֆղանստանի ահաբեկչական պայթյունները

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական պայթյունները և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը և դեպքի զոհերի հարազատներին:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Բահրամ Ղասեմին ասել է. «Ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների միասնականությամբ ու սրտակցությամբ և անխախտ կամքով տարածաշրջանն ու աշխարհն առհավետ ձերբազատվեն ահաբեկչության ու բռնարարքների զազրելի երևույթներից»:

Երեքշաբթի օրը Քաբուլում գտնվող Աֆղանստանի ազգային խորհրդարանի շենքի մերձակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվեց առնվազն 38 և վիրավորվեց 70 մարդ:

Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան խումբը:

Երեքշաբթի գիշեր մի այլ պայթյուն որոտած Ղանդահար քաղաքում, որի հետևանքով զոհվեց առնվազն 9-ը և վիրավորվեց 18 մարդ:

Պայթյունի հետևանքով վիրավորվեց Ղանդահարի նահանգապետ Մոհամմեդ Հոմայուն Ազիզին և Աֆղանստանում Էմիրությունների դեսպանը:

Հելմանդ նահանգի կենտրոն Լաշքարգահ քաղաքը նույնպես քանի հոգու զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակման ականտես եղավ: