Իրանն ու Իրաքը խորհրդակցում են տարածաշրջանայաին հարցերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51115-Իրանն_ու_Իրաքը_խորհրդակցում_են_տարածաշրջանայաին_հարցերի_շուրջ
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալէդդին Բորուջերդին և Իրաքի պառլամենտի նախագահ Սալիմ Ջաբուրին Բաղդադում հանդիպել և խոսել են տարածաշրջանային հարցերի շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2017 15:08 Asia/Tehran
  • Իրանն ու Իրաքը խորհրդակցում են տարածաշրջանայաին հարցերի շուրջ

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալէդդին Բորուջերդին և Իրաքի պառլամենտի նախագահ Սալիմ Ջաբուրին Բաղդադում հանդիպել և խոսել են տարածաշրջանային հարցերի շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Բաղդադում Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին և Իրաքի պառլամենտի նախագահ Սալիմ Ջաբուրին բանակցել են երկողմ հարաբերությունների ընդլայնման և պառլամենտական համագործակցությունների շուրջ: 

Ալաէդդին Բորուջերդին և Սալիմ Ջաբուրին հանդիպման ընթացքում նաև խոսել են հակահաբեկչական պատերազմի և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի, Իրաքի ապագայի և տարածաշրջանի հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Թեհրանում կայանալիք Պաղեստինի միջազգային համաժողովին մասնակցելու կապակցությամբ  Բորուջերդին Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը հանձնել է Իրաքի պառլամենտի նախագահին:

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ալաէդդին Բորուջերդին « ԻԼԻՊ-ի դեմ պայքարից հետո Իրաքի ապագան» խորագրով կոնֆերանսին մասնակցելու նպատակով ժամանել է Բաղդադ: