Իրանը հովանավորում է Բահրեյնի ժողովրդի պահանջները
Միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է, որ Իրանը շարունակում է հովանավորել Բահրեյնի ժողովրդի պահանջները:
Կիրակի օրը, հակադարձելով երեք բահրեյնցի երիտասարդների սպանությանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի միջամտում Բահրեյնի ներքին հարցերին, սակայն քաղաքական և բարոյական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի հռչակագրին համապատասխանող Բահրեյնի ժողովրդի արդար պահանջների նկատմամբ»:
Նա նշել է, որ ժողովրդավարական ճանապարհով ժողովրդի իրավունքների պաշտպան երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի ենթարկելը մարդու իրավունքների բացահայտ խախտում է համարվում:
«Համաշխարհային լռությունը, Լոնդոնի ու Ռիադի հալածիչ ու միջամտողական քաղաքականությունները վկայում են Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանության և Ռիադում սրբավայրերին ծառայելու հավակնորդների վերաբերմունքի մասին»․ասել է Ամիր Աբդոլլահյանը:
Կիրակի առավոտյան մահապատժի են ենթարկվել բահրեյնցի երիտասարդներ Սամի Մաշիման, Ալի Սանքիսը և Աբբաս Սամիը:
ՄԱԿ-ում անօրինական մահապատիժների հարցերով պատասխանատու Ագնես Քալամարդը հայտարարել է, որ այդ երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի ենթարկելն անօրինական բիրտ քայլ է եղել: