Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51157-Աֆղանստանում_ոչնչացվել_է_Թալիբան_շարժման_առաջնորդներից_մեկը
Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 21 գրոհային, այդ թվում՝ բարձրաստիճան դաշտային հրամանատարներից մեկը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ-ի կոմյունիկեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 14:59 Asia/Tehran
  • Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը

Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 21 գրոհային, այդ թվում՝ բարձրաստիճան դաշտային հրամանատարներից մեկը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ-ի կոմյունիկեն:

«Վերջին 24 ժամում Աֆղանստանի ազգային ոստիկանությունը տարածքի մի մասը ահաբեկիչներից և Աֆղանստանում խաղաղության և կայունության թշնամիներից մաքրելու 4 հակաահաբեկչական գործողություն է՝ սկսել,- նշվում է փաստաթղթում:- Գործողություններն իրականացվել են Կապիսա, Պարվան, Ուրուզգան և Հոսթ նահանգներում: Ուժայինների գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել 21 զինված գրոհայինի, այդ թվում՝ թալիբների բարձրաստիճան դաշտային հրամանատարի»

«Թալիբանի» գրոհայինները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

1in.am/