Շարունակվում են երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի ենթարկելու դեմ բողոքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51346-Շարունակվում_են_երեք_բահրեյնցի_երիտասարդներին_մահապատժի_ենթարկելու_դեմ_բողոքները
Բահրեյնի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Ալե Խալիֆայի վարչակազմի դեմ բողոքող երեք երիտասարդներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 08:07 Asia/Tehran
  • Շարունակվում են երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի ենթարկելու դեմ բողոքները

Բահրեյնի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Ալե Խալիֆայի վարչակազմի դեմ բողոքող երեք երիտասարդներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ:

«Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, բահրեյնցի բողոքարարները կարգախոսներ են վանկարկել Ալե Խալիֆայի վարչակազմի դեմ և թագավոր Համադ Բեն Իսա Ալե Խալիֆային են մեղավոր ճանաչել երկրում տիրող խռովությունների մեջ:

Բահրեյնի անվտանգության ուժերը արցունքաբեր գազով ու ռետինե փամփուշտներով ցրել են բողոքարարներին:

Բահրեյնի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ԱՄՆ-ին ու Բրիտանիային են մեղավոր ճանաչել  երիտասարդների նահատակության և հարցում և ընդգծել են, որ վրեժ են լուծելու նրանցից:

Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Հոսեյն Ալ-Դեյհին հայտարարել է, որ բահրեյնցի երեք երիտասարդներին մահապատժի ենթարկելն անօրինական և անարդար քայլ էր: Նա նշել է, որ միջազգային ատյաններում հետևելու է Ալե Խալիֆայի ռեժիմի ոճրագործություններին:

Կիրակի առավոտյան, ոստիկանության ուժերի վրա հարձակվելու սին մեղադրանքով, Ալե Խալիֆայի վարչակազմը մահապատի է ենթարկել կառավարության ընդդիմադիր երեք երիտասարդ ակտիվիստների: