Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51940-Բահրեյնի_Մարդու_իրավունքների_կենտրոնը_բողոքել_է_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_քայլերի_դեմ
Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է այդ երկրի անվտանգության ուժերի կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող ապօրինի քայլերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 14:29 Asia/Tehran
  • Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերի դեմ

Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է այդ երկրի անվտանգության ուժերի կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող ապօրինի քայլերի դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ դատապարտելով Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից կատարվող քայլերը, այդ երկրի Մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է.«Ազգային անվտանգության գործակալությունը իր իրավասությունները չարաշահու է ժողովրդին ձերբակալելու համար»:

Այդ կենտրոնը նույնպես մտահոգություն է հայտնել Ալե Խալիֆայի ուժերի կողմից բահրեյնցիների դեմ կատարվող գործողությունների խստացման մասին:

Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը այն դեպքում է բողոք ներկայացրել, երբ մարդու իրավունքների հարցով տասնյակ ակտիվիստներ ու տարբեր երկրների ժողովուրդներ իրենց զայրույթն են հայտնել Ալե Խալիֆայի ռեժիմի մարդկային իրավունքներին հակասող քայլերի կապակցությամբ:

Մարդու իրավունքների ակտիվիստների մեծ մասը գտնվում են կալանավայրերում արդարություն պահանջելու և իրենց օրինական իրավունքները պաշտպանելու համար: