Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերի դեմ
Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը բողոքել է այդ երկրի անվտանգության ուժերի կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող ապօրինի քայլերի դեմ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ դատապարտելով Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից կատարվող քայլերը, այդ երկրի Մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է.«Ազգային անվտանգության գործակալությունը իր իրավասությունները չարաշահու է ժողովրդին ձերբակալելու համար»:
Այդ կենտրոնը նույնպես մտահոգություն է հայտնել Ալե Խալիֆայի ուժերի կողմից բահրեյնցիների դեմ կատարվող գործողությունների խստացման մասին:
Բահրեյնի Մարդու իրավունքների կենտրոնը այն դեպքում է բողոք ներկայացրել, երբ մարդու իրավունքների հարցով տասնյակ ակտիվիստներ ու տարբեր երկրների ժողովուրդներ իրենց զայրույթն են հայտնել Ալե Խալիֆայի ռեժիմի մարդկային իրավունքներին հակասող քայլերի կապակցությամբ:
Մարդու իրավունքների ակտիվիստների մեծ մասը գտնվում են կալանավայրերում արդարություն պահանջելու և իրենց օրինական իրավունքները պաշտպանելու համար: