Բահրեյնի դատարանը վերսկսել է Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատական իշխանությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից վերսկսվել է Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար և ակտիվիստ Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը: Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:
«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն, Ալե Խալիֆայի ռեժիմի դատախազությունը հունվարի 5-ին որոշում էր ընդունել երկարաձգել Նաբիլ Ռաջաբի կալանավորման ժամկետը:
Նաբիլ Ռաջաբին մեղադրվում է 2014-2015 թվականներին Ալե Խալիֆայի ռեժիմի վերաբերյալ կեղծ տեսանյութեր հրապարակելու մեջ:
Ալե-Խալիֆայի ռեժիմը նույնպես կեղծ լուրեր հրապարակելու մեղադրանքով արգելել է նրա աշխատանքները:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, Նաբիլ Ռաջաբին իր թուիթերյան էջում նյութեր էր հրապարակել Բահերյնի Ջո կալանավայրում իրականացվող խոշտանգումների և Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների մասին: