Բահրեյնի դատարանը վերսկսել է Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52261-Բահրեյնի_դատարանը_վերսկսել_է_Նաբիլ_Ռաջաբի_դատավարության_գործընթացը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատական իշխանությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից վերսկսվել է Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար և ակտիվիստ Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը: Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 12:12 Asia/Tehran
  • Բահրեյնի դատարանը վերսկսել է Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատական իշխանությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից վերսկսվել է Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար և ակտիվիստ Նաբիլ Ռաջաբի դատավարության գործընթացը: Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:

«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն, Ալե Խալիֆայի ռեժիմի դատախազությունը հունվարի 5-ին որոշում էր ընդունել երկարաձգել Նաբիլ Ռաջաբի կալանավորման ժամկետը: 

Նաբիլ Ռաջաբին մեղադրվում է 2014-2015 թվականներին Ալե Խալիֆայի ռեժիմի վերաբերյալ կեղծ տեսանյութեր հրապարակելու մեջ:

Ալե-Խալիֆայի ռեժիմը նույնպես կեղծ լուրեր հրապարակելու մեղադրանքով արգելել է նրա աշխատանքները: 

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, Նաբիլ Ռաջաբին իր թուիթերյան էջում նյութեր էր հրապարակել Բահերյնի Ջո կալանավայրում իրականացվող խոշտանգումների և Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների մասին: