Թուրքիայում մերժվել է արտահերթ ընտրությունների անցկացումը
Հունվար 29, 2017 15:17 Asia/Tehran
Թուրքիայի վարչապետը մերժել է երկրում վաղաժամ ընտրությունների անցկացման հավանականությունը:
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Նումա Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիայում նոր խորհրդարան է ձևավորվել և ներկայումս այն վերաքննել է Սահմանադրության վերանայման փաթեթը:
«Հանրաքվեի արդյունքներն ընդունելի կլինեն բոլորի կողմից և Թուրքիան այդ հիմքով կշարունակի իր քաղաքականությունը ».ասել է Քուրթուլմուշը:
Հունվարի 21-ին 339 կողմ ձայնով վավերացվել է Թուրքիան խորհրդարանական կարգից նախագահականի վերածելու օրինագիծը:
Թուրքիայի սահմանադրության բարեփոխման փաթեթը նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին իրավունք է վերապահում 5 տարով մնալ իշխանության ղեկին:
Պիտակ