Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53183-Բահրեյնում_շարունակվում_են_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_դեմ_ցույցերը
Բահրեյնում արգելվել է ուրբաթօրյա աղոթքի անցկացումը: Ի նշան այդ որոշման դեմ բողոքի բահրեյնցիները ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 14:58 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ցույցերը

Բահրեյնում արգելվել է ուրբաթօրյա աղոթքի անցկացումը: Ի նշան այդ որոշման դեմ բողոքի բահրեյնցիները ցույց են անցկացրել:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ՝ բահրեյնցիների ցույցը այսօր էլ շարունակվում է: Բահրեյնի ժողովուրդը Ալե Խալիֆայի դեմ ցույցի է դիմել Շեյխ Իսա Ղասեմի հետ իր ուխտը պահպանելու և ուրբաթօրյա աղոթքի արգելման դեմ բողոքելու նպատակով:

2016թ. հունիսի 17-ին երեք օր նախքան Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելուց առ այսօր Բահրեյնի Իմամ Սադեղի անվան Ջամե մզկիթում ուրբաթօրյա աղոթքների անցկացումը արգելվել է:

2011թ. փետրվարից  ի վեր Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ։

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է, որպեսզի երկրում հաստատվի ազատություն և արդարություն, ինչպես նաև երկիրը ղեկավարվի իրենց կողմից ընտրված համակարգով: