Ալե Խալիֆայի ռեժիմը անտեսում է բահրեյնցիների իրավունքները
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը դատապարտել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյցիներին վիրտուալ միջավայրից զրկելու քայլը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը իր թվիթերյան էջում գրել է.«Ալե Խալիֆայի ռեժիմի պատասխանատուները Բահրեյնի մի շարք շրջաններում արգելափակել են վիրտուալ միջավայրի հասանելիությունը»:
Միևնույն ժամանակ, Բահրեյնի ժողովուրդը բարձրաստիճան շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի տան դիմաց դեռ շարունակում է նստացույցը:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ձմռան ցուրտ օդում օր ու գիշեր անցկացնելով, Շեյխ Իսա Ղասեմի տան շրջական փողոցներում հավաքված բահրեյնցիները կոչ են անում հարգել երկրի ժողովրդավարական սկզբունքները:
2016թ. հունիսից ի վեր Բահրեյնի Ալ-Դերազ շրջանում անցկացվում են Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիությունից զրկելու դեմ բողոքի ցույցեր: Նշված թվականից բահրեյնցի պաշտոնյաները այդ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքների անցկացումը: