Ալե Խալիֆայի ռեժիմը անտեսում է բահրեյնցիների իրավունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53263-Ալե_Խալիֆայի_ռեժիմը_անտեսում_է_բահրեյնցիների_իրավունքները
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը դատապարտել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյցիներին վիրտուալ միջավայրից զրկելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 15:05 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի ռեժիմը անտեսում է բահրեյնցիների իրավունքները

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը դատապարտել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյցիներին վիրտուալ միջավայրից զրկելու քայլը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը իր թվիթերյան էջում գրել է.«Ալե Խալիֆայի ռեժիմի պատասխանատուները Բահրեյնի մի շարք շրջաններում արգելափակել են վիրտուալ միջավայրի հասանելիությունը»:

Միևնույն ժամանակ, Բահրեյնի ժողովուրդը բարձրաստիճան շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի տան դիմաց դեռ շարունակում է նստացույցը:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ձմռան ցուրտ օդում օր ու գիշեր անցկացնելով, Շեյխ Իսա Ղասեմի տան շրջական փողոցներում  հավաքված բահրեյնցիները կոչ են անում հարգել երկրի ժողովրդավարական սկզբունքները:

2016թ. հունիսից ի վեր Բահրեյնի Ալ-Դերազ շրջանում անցկացվում են Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիությունից զրկելու դեմ բողոքի ցույցեր: Նշված թվականից բահրեյնցի պաշտոնյաները այդ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքների անցկացումը: