Սիրիայի բանակի առաջխաղացումը Հոմսում
Սիրիայի բանակն իր օպերացիան տարածել է Հոմսի արևելկան Հաղլ Ալ-Մեհրի ուղղությամբ:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սիրիայի պատերազմի տեղեկատվական շտաբը կիրակի օրը տեղեկացրել է այն մասին, որ բանակային ուժերն օպերացիա են իրականացրել ԻԼԻՊ-ի ուժերի դեմ ՝ շարժվելով դեպի Ղարիա Ալ-Բեյզայի և Հոմսի Ալ-Թիֆուրի օդանավակայանի կողմը:
Դա այն դեպքում, երբ շաբաթ օրը Հոմսի արվարձանային շրջանում, Դիրֆուլում, Քաֆարլահայում, Թել Դահեբում և Թել Դոյում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպառազինական պահեստային և հրամանատարության կենտրոնը ոչնչացվել է:
Ռազմական մի աղբյուր հայտարարել է, որ Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանային Ալ-Սին օդանավակայանի արևելքում ԻԼԻՊ-ի անդամներին թիրախ է դարձրել : Սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ:
Սիրիայի բանակը շարունակում է իր տիրապետությունը Դամասկոսի Ալ-Սինի օդանավակայանի վրա ՝ սպանելով մի քանի ահաբեկիչների: