Ալե Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի շիաներին
Շաբաթ օրը՝ Մուհամեդ մարգարեի դուստր Ֆաթեմիեի նահատակության տարելիցին, Բահրեյնի ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Բահրեյնի ռեժիմի ուժերի հարձակման արդյունքում վիրավորվել են որոշ թվով ցուցարարներ:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Բահրեյնի անվտանգության ուժերը ռետինե գնդակներով ու արցունքաբեր գազով փորձել են ցրել ցուցարարներին:
Ի դեպ, Բանի Ջամարե տարածքում բահրեյնցիները երեք օր է ինչ ցույցեր են անցկացնում ի նշան բողոքի Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երեք ընդդիմադիր բահրեյնցիների սպանության դեմ:
Ալ-Դերազ տարածում ևս Բահրեյնի անվտանգության ուժերը հազրաթ Ֆաթեմեի նահատակության տարելիցի օրը սգացող մարդկանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ, որի հետևանով վիրավորվել են մի քանի մարդ:
Բահրեյնի ռեժիմը այդ երկրի ընդդիմադիր ուժերի մեծ թվով ակտիվիստներին ու նրանց ղեկավարներին ձերբակալել և երկատարտև ազատազրկման է դատապարտել: