Պարսից ծոցի արաբները ձգտում են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը
Սիոնիստական ԶԼՄ-ները տեղեկացրել են Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների հետ Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների պատասխանատուների շարունակական կապերի մասին:
Սիոնիստական «Վալալելա» ինտերնետային կայքը երկուշաբթի օրը Թելավիվի հետ Պարսից ծոցի արաբների շփումների կապակցությամբ հաղորդման մեջ նշել է, որ քաթարցի պաշտոնատարներն, այդ թվում Գազայի հատված գործուղված այդ երկրի պատվիրակ Մոհամմեդ Ալ-Էմադին, վերջերս տարածքում բնակվող պաղեստինցիներին օժանդակություն ցուցաբերելու պատրվակով կապ է հաստատել սիոնիստների հետ:
Ըստ այս հաղորդման՝ Ալ-Էմադին գերազանց է որակել սիոնիստ տարբեր պաշտոնատարների հետ իր կապերը:
Սիոնիստական «Վալալելա» ինտերնետային կայքն ընդգծել է, որ նման կապեր հաստատելով, Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրները նպատակ ունեն հետզհետե կարգավորել Թել Ավիվի հետ իրենց հարաբերությունները:
Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախկին նախարար Ցիպի Լևնին հրապարակել էր Շվեյցարիայի Դավուսում կայացած նիստի ընթացքում Սաուդյան Արաբիայի տեղեկատվական կառույցի նախկին պետ արքայազն Թորքի Ալ-Ֆեյսալի հետ իր լուսանկարը: