Բահրեյնում խոշտանգում են քաղբանտարկյալներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54462-Բահրեյնում_խոշտանգում_են_քաղբանտարկյալներին
Ալե-խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը խոշտանգել են Ջովի քաղբանտարկյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 14:41 Asia/Tehran
  • Բահրեյնում խոշտանգում են քաղբանտարկյալներին

Ալե-խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը խոշտանգել են Ջովի քաղբանտարկյալներին:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն` հինգշաբթի երեկոյան Բահրեյնի մի քանի անվտանգության ուժեր ներխուժելով Ջովի կալանավայր, խոշտանգել են քաղբանտարկյալներին: Բահրեյնի լրատվամիջոցների հաղորդմամբ, բանտի ղեկավարությունը դադարեցրել է տաք ջրի մատակարարումը , ուստի կալանավորները հարկադրաբար օգտվում են սառը ջրից:

Քաղբանտարկյալները մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից պահանջել են քայլեր ձեռնարկել Ալե-Խալիֆայի անվտանգության աշխատակիցների ոտնձգություններին վերջ դնելու ուղղությամբ:

2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր, Բահրեյնում շարունակվում են ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի ակցիաները: Ժողովուրդը պահանջում է ազատություն, արդարություն և խտրականության վերացում և որպեսզի երկիրը կառավարի իր կողմից ընտրված կառավարությունը: