Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի դեմ ցույցերը
Բահրեյնցիները մայրաքաղաք Մանամայում բողոքի ցույց են անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցույցը կայացել է ի նշան բողոքի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մի երիտասարդի սպանության:
Երկուշաբթի օրը Բահրեյնի ռեժիմի զորայինները կրակ բացելով Աբդոլլահ Ալ Աջուզի ուղղությամբ՝ սպանել են նրան:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ երիտասարդի զոհվելուց հետո Ալ-Նավդիրաթ և Ալ-Մաամիր տարածքների բնակչությունը բողոքի ցույց է անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցուցարարները պահանջել են կալանքից ազատ արձակել Բահրեյնցի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին:
Բողոքարարները քննադատել են Ալե-Խալիֆայի կողմից հեղափոխականների դեմ ուղղված բռնի քայլերը:
Ալե-Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
Բահրեյնի ժողովուրդը պահանջում է այդ երկրում արդարույուն և ազատություն հաստատել և վերջ տալ խտրական քաղաքականություններին: Ալե Խալիֆան ճնշում է բահրեյնցիների բողոքի շարժումը: