Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի դեմ ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54806-Բահրեյնում_շարունակվում_են_Ալե_Խալիֆայի_դեմ_ցույցերը
Բահրեյնցիները մայրաքաղաք Մանամայում բողոքի ցույց են անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցույցը կայացել է ի նշան բողոքի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մի երիտասարդի սպանության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2017 12:51 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում են Ալե Խալիֆայի դեմ ցույցերը

Բահրեյնցիները մայրաքաղաք Մանամայում բողոքի ցույց են անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցույցը կայացել է ի նշան բողոքի ռեժիմի անվտանգության ուժերի կողմից մի երիտասարդի սպանության:

Երկուշաբթի օրը Բահրեյնի ռեժիմի զորայինները կրակ բացելով Աբդոլլահ Ալ Աջուզի ուղղությամբ՝ սպանել են նրան:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ երիտասարդի զոհվելուց հետո Ալ-Նավդիրաթ և Ալ-Մաամիր տարածքների բնակչությունը բողոքի ցույց է անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ցուցարարները պահանջել են կալանքից ազատ արձակել Բահրեյնցի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին:  

Բողոքարարները քննադատել են Ալե-Խալիֆայի կողմից հեղափոխականների դեմ ուղղված  բռնի քայլերը: 

Ալե-Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է այդ երկրում արդարույուն և ազատություն հաստատել և վերջ տալ խտրական քաղաքականություններին: Ալե Խալիֆան  ճնշում է բահրեյնցիների բողոքի շարժումը: