Բահրեյնի խորհրդարանի համաձայնությամբ, քաղաքացիները դատվելու են զինվորական դատարանում
Բահրեյնի ներկայացուցչական խորհրդարանն համաձայնություն է տվել քաղաքացիներին այդ երկրի զինվորական դատարաններում դատելու մասին նախագծին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Բահրեյնի հեղափոխական ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քայլերի խստացման շրջանակներում, այդ երկրի ներկայացուցչական խորհրդարանը երեքշաբթի օրը պաշտպանել է Սահմանադրության այն կետի փոփոխությունը, որի արդյունքում, այսուհետ խաղաղ քաղաքացիները դատվելու են զինվորական դատարանում:
Մարդու իրավունքներին հակասող այս նախագիծը հաստատման համար փոխանցվելու է Բահրեյնի Սենատին, որի 40 անդամներին նշանակում է Բահրեյնի թագավոր Համդ Բեն Իսա Ալե Խալիֆան:
Օրինագիծը ներկայացուցչական խորհրդարանում վավերացվելու դեպքում Ալե Խալիֆայի ռեժիմն այդ երկրում այսպես կոչված ահաբեկչության ու անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվածներին կդատի զինվորական դատարաններում:
Խաղաղ քաղաքացիներին Բահրեյնի զինվորական դատարաններում դատելու նախագիծը հետադարձ է համարվում Ալե Խալիֆայի հայտարարած բարեփոխումներից և Բահրեյնի ներկայացուցչական խորհրդարանի նոր քայլն այդ երկրում բռնապետության գոյությունը շարունակվելու և խաղաղ քաղաքացիների հանդեպ ոստիկանական վերաբերմունքի ամրագրման ճանապարհ է հարթում: