Սիոնիստական ռեժիմը հարձակում է իրականացրել Դամասկոսի մերձակայքում
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները, պաշտպանելով ահաբեկչական խմբերին, կրկին ռմբակոծել են Դամասկոսի մերձակա տարածքները:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները ավիահարձակում են իրականացրել Ղալամունի լեռների մերձակայքում գտնվող Սիրիայի զորայինների դիրքերի դեմ:
Այս ավիահարվածի պատճառած կորստի մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:
Անցած ամիս էլ Իսրայելը ռմբակոծեց Դամասկոսի մերձակա տարածքները:
Համաձայն սիրիացի մի պաշտոնատարի հայտարարության, այս հարձակման նպատակը ահաբեկիչներին պաշտպանելն է եղել:
Սիոնիստական ռեժիմի մի ուղղաթիռ փետրվար ամսին հարձակում իրականացրեց Ղանթիրայում գտնվող Սիրիայի պետական ուժերի դիրքերի դեմ:
Սիրիայի ճգնաժամը սկսվելուց ի վեր Սիոնիստական ռեժիմն անգամներ ռմբակոծել է ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի բանակի ու Հեզբոլլահի ուժերի դիրքերը: