Նաբիլ Ռեջեբի դատալսումը հետաձգվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54920-Նաբիլ_Ռեջեբի_դատալսումը_հետաձգվել_է
Բահրեյնի դատարանը հետաձգել է այդ երկրի ակտիվիստ Նաբիլ Ռեջեբի դատալսումը : Այն կայանալու է մարտի 7-ին , իսկ մինչ այդ նա մնալու է անազատության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 13:16 Asia/Tehran
  • Նաբիլ Ռեջեբի դատալսումը հետաձգվել է

Բահրեյնի դատարանը հետաձգել է այդ երկրի ակտիվիստ Նաբիլ Ռեջեբի դատալսումը : Այն կայանալու է մարտի 7-ին , իսկ մինչ այդ նա մնալու է անազատության մեջ:

«ԻՍՆԱ»  գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի դատարանի որոշմամբ, Նաբիլ Ռեջեբի դատավարությունը կայանալու է մարտի 7-ին:

Ռեջեբի դատապաշտպանը հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ին դատարանը արձակել է նրա ազատ արձակման դատավճիռը, սակայն դատախազության կարծիքն ունենալու համար, գործի հետաքննումը հետաձգվել է հունվարի 23-ին: 2016 թվականի դեկետմեբերի վերջերին Բահրեյնի դատարանը Ռեջեբին ազատելու դատավճիռ ընդունեց: Ալե-Խալիֆայի ռեժիմը 2017 թվականի հունվարին սկսեց նրա դատավարությունը ՝ երկրում տիրող իրավիճակի մասին անհիմն լուրեր և հայտարարություններ տարածելու անհիմն մեղադրանքով:

Գլխավոր դատախազությունը ևս Ռեջեբի դատական գործը հանձնեց քրեական գերագույն ատյանին: Բահրեյնի դատարանը բազմիցս ընդդիմացել է Ռեջեբի ազատ արձակմանը: 

Բահրեյնի անվտանգության ծառայությունը ակտիվիստ Նաբիլ Ռեջեբին ձերբակալել էր հունիսի 13-ին՝ Բանի Ջամարայի շրջանի իր բնակարանում: