Բահրեյնի հոգևորականներն աջակցել են Շեյխ Իսա Ղասեմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55280-Բահրեյնի_հոգևորականներն_աջակցել_են_Շեյխ_Իսա_Ղասեմին
Բահրեյնի հոգևորականները մի հաղորդագրություն տարածելով, ընդգծել են այդ երկրի շիա հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին պաշտպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 08:11 Asia/Tehran
  • Բահրեյնի հոգևորականներն աջակցել են Շեյխ Իսա Ղասեմին

Բահրեյնի հոգևորականները մի հաղորդագրություն տարածելով, ընդգծել են այդ երկրի շիա հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ տարածած հաղորդագրությունում, Բահրեյնի հոգևորականները Ալե-Խալիֆայի ռեժիմին զգուշացնելով Իսա Ղասեմի անարդարացի դատավարության կապակցությամբ, ռեժիմից պահանջել են վերջ դնել կրոնների դեմ ուղղված անարգանքին և կարևորել ժողովրդի պահանջները:

Բահրեյնի ներքին գործերի նախարարություն անհիմն պատճառներով Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիությունից:

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը ընդդիմադիրներին բռնաճնշելու պատճառով, բազմիցս դատապարտել են Ալե-Խալիֆայի ռեժիմին՝  վերջինից պահանջելով քայլեր ձեռնարկել` երկրի քաղաքական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: