Բահրեյնի հոգևորականներն աջակցել են Շեյխ Իսա Ղասեմին
Բահրեյնի հոգևորականները մի հաղորդագրություն տարածելով, ընդգծել են այդ երկրի շիա հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ տարածած հաղորդագրությունում, Բահրեյնի հոգևորականները Ալե-Խալիֆայի ռեժիմին զգուշացնելով Իսա Ղասեմի անարդարացի դատավարության կապակցությամբ, ռեժիմից պահանջել են վերջ դնել կրոնների դեմ ուղղված անարգանքին և կարևորել ժողովրդի պահանջները:
Բահրեյնի ներքին գործերի նախարարություն անհիմն պատճառներով Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիությունից:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը ընդդիմադիրներին բռնաճնշելու պատճառով, բազմիցս դատապարտել են Ալե-Խալիֆայի ռեժիմին՝ վերջինից պահանջելով քայլեր ձեռնարկել` երկրի քաղաքական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: