Սաուդյան Արաբիան օժանդակում է սիոնիստական ռեժիմին
«Այսօր բոլորին հայտնի է, որ Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման և այդ ռեժիմի գոյատևման է ձգտում»․ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Նշելով, որ Սաուդյան Արաբիան չի հովանավորում Դիմադրությունը, շեյխ Նաիմ Ղասեմն ասել է.«Սաուդյան Արաբիան է ահաբեկչական խմբավորումներին Սիրիա է ուղարկել, որպեսզի ծառայեն սիոնիզմի գաղափարախոսությանը»:
Աստանայի բանակցությունները Սիրիայում հրադադարի հաստատման փորձ համարելով, Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է.«Այդ բանակցությունների օրակարգում էր հրադադարի հաստատումը և ինչ-որ չափով այն իրականացել է»:
Անդրադառնալով Եմենում Սաուդյան Արաբիայի անընդմեջ պարտություններին, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Անհնար է Եմենի ժողովրդի պարտությունը սաուդյան ռեժիմի դեմ պատերազմում: Նրանք թույլ չեն տա, որ Սաուդյան Արաբիան տնօրինի իրենց ճակատագիրը և ղեկավարի այդ երկիրը»: