Բահրեյնում աշխատանքի են անցել ավելի քան 4000 օտար քաղաքացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55430-Բահրեյնում_աշխատանքի_են_անցել_ավելի_քան_4000_օտար_քաղաքացիներ
Բահրեյնի օրաթերթերից մեկը գրել է, որ երկրի պետական կառույցները բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր աշխատանքի են հրավիրել ավելի քան 4000 օտարերկրացիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 04:12 Asia/Tehran
  • Բահրեյնում աշխատանքի են անցել ավելի քան 4000 օտար քաղաքացիներ

Բահրեյնի օրաթերթերից մեկը գրել է, որ երկրի պետական կառույցները բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր աշխատանքի են հրավիրել ավելի քան 4000 օտարերկրացիների:

Բահրեյնի «Ալ-Վասաթ» օրաթերթը երկուշաբթի օրը գրել է, որ 2013 թվականին այդ երկրում աշխատանքի են անցել թվով ամենաշատ արտասահմանցիներ, որոնց թիվը հասնում է 1212 հոգու: Թերթը հավելել է, որ 2016 թվականին աշխատանքի են անցել 147 օտար քաղաքացիներ:

«Ալ-Վասաթ» օրաթերթի գրությաբ` քանի որ Բահրեյնի շիաները զրկվում են պետական կառույցներում աշխատելու իրավունքից, նրանց փոխարեն աշխատանքի են վերցվում արտասահմանցի քաղաքացիներ:

Բահրեյնի ռեժիմը 2011 թվականին սկսված ժողովրդային բողոքներին դիմակայելու համար սկսել է աշխատանքի հրավիրել Պակիստանի ու Հորդանանի քաղաքացիներին: