Բահրեյնի հոգևորականներ. Ալե-Խաիֆայի ռեժիմի քաղաքականությունը բռնապետության ամենավատ տեսակն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55554-Բահրեյնի_հոգևորականներ._Ալե_Խաիֆայի_ռեժիմի_քաղաքականությունը_բռնապետության_ամենավատ_տեսակն_է
Բահրեյնի հոգևորականները մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի համար խստագույն պատիժ պահանջող դատախազության դիմումը շիաների դեմ ուղղված սպառնալիք է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 07:52 Asia/Tehran
  • Բահրեյնի հոգևորականներ. Ալե-Խաիֆայի ռեժիմի քաղաքականությունը բռնապետության ամենավատ տեսակն է

Բահրեյնի հոգևորականները մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի համար խստագույն պատիժ պահանջող դատախազության դիմումը շիաների դեմ ուղղված սպառնալիք է:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման` հացղորդագրության մեջ ասված է. «Դատական վերջին նիստի ընթացքում Շեյխ Իսա Ղասեմի համար խստագույն պատիժ պահանջելու    դատախազության դիմումը նպատակ ունի քաղաքական ու ազգային վրեժխնդրության շրջագծում թիրախ դարձել երկրի բոլոր ազգությունների դավանանքն ու կրոնական համոզումները»:

Բահրեյնցի հոգևորականները Ալե-Խալիֆայի ռեժիմի քաղաքականությունը բռնապետություն և կրոնի ու Սահմանադրության բացահայտ ոտնահարում են համարել և ընդգծել են կրոնը հարգելու, ինչպես նաև երկրում պահանջների, ազատության ու արժանապատվության իրագործման անհրաժեշտությունը:

Ալե-Խալիֆան նպատակ ուներ անհիմն մեղադրանքներ առաջադրելով, երկուշաբթի օրը սկսել Շեյխ Իսա Ղասեմի դատաքննությունը, սակայն ժողովրդական ծավալուն ցույցերի պատճառով պարտավորվեց այն հետաձգել մինչև մարտի 14-ը: