Բահրեյնի քաղբանտարկյալները հացադուլ են հայտարարել
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի կենտրոնական Ջովի քաղբանտարկյալները հացադուլ են սկսել ՝ ի նշան բանտապահների վատ վերաբերմունքի դեմ բողոքի:
Բանտարկյալներն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ բանտապահները որոշել են շարունակել տարբեր միջոցներով կալանավորների խոշտանգումը:
Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» խմբակցության բանտարկված գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանը և Ազատությունների ու ժողովրդավարության շարժման գլխավոր քարտուղար Հասան Ալ-Մաշիմաըը հաստատել են կալանավորների այդ քայլը:
Բահրեյնի ձերբակալված հեղափոխական պատանի Աբբաս Աունի վիճակի մասին հրապարակած զեկույցում, Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը մտահագություն է հայտնել նրա առողջական վիճակի կապակցությամբ և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան:
Բահրեյնի մարդու իրովունքների կենտրոնը հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկների ու ծեծկրտուքի հետևանքով, Աբբաս Աունը հայտնվել է առողջական ծանր վիճակում: Պատանին ձերբակալվել է Բահրեյնի հեղափոխության տարեդարձի օրը ՝ փետրվարի 14-ին: