Թրամփն ու Նեթանյահուն Իրանի դեմ պայքարելու հարցով հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56110-Թրամփն_ու_Նեթանյահուն_Իրանի_դեմ_պայքարելու_հարցով_հեռախոսազրույց_են_ունեցել
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են ԻԻՀ դեմ պայքարի անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 04:00 Asia/Tehran
  • Թրամփն ու Նեթանյահուն Իրանի դեմ պայքարելու հարցով հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են ԻԻՀ դեմ պայքարի անհրաժեշտությունը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հեռախոսազրույցի ժամանակ կրկնելով իրենց նախկին հայտարարությունները, վտանգավոր են բնութագրել Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը:

Թրամփն ու Նեթանյահուն ավելի վաղ բազմիցս ընդգծել են ՀԳՀԾ-ի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Բենիամին Նեթայահուն  Դոնալդ Թրամփին մշտապես ներկայացրել է որպես Իսրայելի հզոր հովանավոր  և նշել, որ ցանկանում է շուրջ երկու տարի տևած բանակցություններից հետո 2015 թվականի հուլիսին Իրանի ու 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնության վերացման ուղղությամբ համագործակցել Թրամփի հետ:

Իսկ Թրամփը   դիվանագիտական նորմերին հակասող հայտարարություններ կատարելով, ասել է, որ գոհ չէ Իրանի հետ միջուկային համաձայնությունից և դա համարում է ամենավատ համաձայնություններից մեկը:

Դա ի տես այն բանի, որ միջազգային հանրության, այդ թվում ԵՄ-ի ընդգծմամբ` ԻԻՀ-ն հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները, սակայն ամերիկացիները, Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ փորձում են խափանել միջազգային այս համաձայնությունը: