Ալե Խալիֆայի վարչակազմի արդարադատության նախարարությունը մտադիր է լուծարել «Վաադ» հավաքականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56134-Ալե_Խալիֆայի_վարչակազմի_արդարադատության_նախարարությունը_մտադիր_է_լուծարել_Վաադ_հավաքականությունը
Ալե Խալիֆայի վարչակազմի արդարադատության նախարարությունը մտադիր է լուծարել «Վաադ» հավաքականությունը, վերջինիս մեղադրելով օրենքը չհարգելու և ահաբեկչությունն ու բռնությունը հովանավորելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 08:42 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի վարչակազմի արդարադատության նախարարությունը մտադիր է լուծարել «Վաադ» հավաքականությունը

Ալե Խալիֆայի վարչակազմի արդարադատության նախարարությունը մտադիր է լուծարել «Վաադ» հավաքականությունը, վերջինիս մեղադրելով օրենքը չհարգելու և ահաբեկչությունն ու բռնությունը հովանավորելու մեջ:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ալե Խալիֆայի վարչակազմի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ  «Վաադ» հավաքականությունը հովանավորում է բռնությամբ քաղաքական համակարգի փոփոխմանը ձգտող խմբավորումներին և ապօրինի քաղաքական գործունեություն է ծավալում:

Բահրեյնի «Վաադ» հավաքականության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ խմբավորումը կարևորում է բռնատիրության դեմ պայքարը և ժողովրդավարական ու քաղաքացիական կառավարության ստեղծման ուղղությամբ ջանքերը:

«Վաադ» հավաքականության նախկին քարտուղար՝ Ռազի Մուսավին ասել է.«Հավաքականության լուծարմամբ չի դադարելու այս խմբավորման աշխատանքը, այլև դա վկայում է այն մասին, որ քաղաքական խաղաղ գործունեությունը ոչ մի տեղ չունի Բահրեյնի իշխող ռեժիմի արդարադատության նախարարության մշակույթում»: